ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նոբելյան կոմիտեն չի գտնում Բոբ Դիլանին

Նոբելյան կոմիտեն չի գտնում Բոբ Դիլանին
18.10.2016 | 11:32

Նոբելյան մրցանակի կոմիտեն դադարեցրել է ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին գրականության ոլորտում մրցանակի արժանանալու մասին անձամբ հայտնելու փորձերը՝ հաղորդում է The Guardian-ը: «Այժմ մենք, ընդհանուր առմամբ, ոչինչ չենք անում: Ես զանգել ու էլեկտրոնային նամակներ եմ ուղարկել նրա ամենամոտ ներկայացուցչին և շատ բարեհամբույր պատասխաններ եմ ստացել: Սա դեռևս բավական է»,- ասել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

Նրա խոսքերով` Դիլանն անպայման կներկայանա մրցանակաբաշխության արարողությանը: Երաժշտի պատվին ամեն դեպքում տոնակատարություն տեղի կունենա: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայից որևէ մեկին չի հաջողվել անձամբ զրուցել ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի հետ՝ գրականության Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ